Մշակութային
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել է ազատազրկված անձանց աշխատանքների ցուցահանդես
հունիսի 05, 2023
Հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր ցուցահադես ազատազրկված անձանց համար։ Ներկայացվել են դատապարտյալ Հարություն Պողոսյանի և ցմահ դատապարտյալ Արթուր Կիրակոսյանի ստեղծագործությունները։
Հարություն Պողոսյանը հիմնականում աշխատում է յուղանկարով, կատարում է նաև գրաֆիկական գծանկարային աշխատանքներ, իսկ ցմահ դատապարտյալ Արթուր Կիրակոսյանը նախընտրում է խճանկարային ոճը։
Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը։
ՖՈՏՈՇԱՐՔ