Պաշտոնական
«Արմավիր» ՔԿՀ-ի ազատազրկված անձանց համար փաստաբան Արայիկ Բրուտյանն անցկացրել է «Իրավագիտակցության բարձրացում» թեմայով բանախոսություն
սեպտեմբերի 13, 2024
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հրավերով հիմնարկ էր այցելել փաստաբան Արայիկ Բրուտյանը՝ ազատազրկված անձանց համար անցկացնելու «Իրավագիտակցության բարձրացում» թեմայով բանախոսություն։
Բանախոսության ընթացքում մասնակիցներն իրավագիտության բնագավառում իրենց հուզող հարցերն են ուղղել փաստաբանին և բովանդակալից քննարկում անցկացրել դրանց շուրջ։