Կրթական
«Արմավիր» ՔԿՀ-ի ազատազրկված անձինք բանախոսություններով հանդես են եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
հոկտեմբերի 22, 2025
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Մուշեղ Մխիթարյանը, Մարատ Սարգսյանը և Վիտալիոս Խիոնիդիսը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդես են եկել բանախոսություններով՝ ներկայացնելով հետևյալ թեմաները՝ «Կրթությունը նորաձև է նաև քրեակատարողական հիմնարկներում», «Կրթության դերը տնտեսության մեջ» և «Կրթությունը նորաձև է»:
Ելույթներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կրթության կարևորությանը քրեակատարողական հիմնարկներում՝ ընդգծելով կրթության դերը անհատի վերասոցիալականացման և հասարակության մեջ ինտեգրման գործում։