Օպերատիվ

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ

հոկտեմբերի 06, 2022

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Ռ․ Բ․-ի անվամբ քաղաքացուհի Թ․ Չ․-ի կողմից բերված հանձնուքը։ Զննության արդյունքում շաքարավազի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող դարչնագույն զանգված։

Նախորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 17։20-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները տեղամասի մուտքի մոտ անձնական զննության են ենթարկել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ռ․ Մ․-ին։ Արդյունքում վերջինիս աջ գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որում առկա է եղել թմրամիջոցին նմանվող, 1․16 գրամ քաշով, կանաչ, փոշենման զանգված։