Օպերատիվ
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգված
հոկտեմբերի 31, 2022
2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներին է դիմել տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալը։ Ոչ սահմանված ժամին աշխատանքեր իրականացնելու դատապարտյալի ցանկությունը կասկած է առաջացրել ԱԱԲ ծառայողների մոտ, որոնք հետևել են դատապարտյալին և տեղազննել միջանցքի այն հատվածը, որտեղ վերջինս կանգնած է եղել։ Արդյունքում հայտնաբերել են փաթեթ, որում առկա է եղել փաթեթի հետ միասին 0,11 գրամ քաշ կազմող սպիտակ, բյուրեղանման զանգված: