Օպերատիվ

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են հեռուստացույցի մեջ թաքցված հեռախոս

հունիսի 28, 2024

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման դեմ։ 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Զ․-ի անվամբ քաղաքացուհի Տ․Մ․-ի կողմից բերված հեռուստացույցը։ Զննությամբ ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս։ 

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։