Մշակութային

«Արմավիր» ՔԿՀ-ում անցկացվել է ինտելեկտուալ թատերականացված խաղ

դեկտեմբերի 09, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցությամբ իրականացվող մեկամյա դասընթացների շրջանակում կազմակերպվել էր «Բացահայտում» ինտելեկտուալ թատերականացված խաղը։

Խաղը նախաձեռնվել է հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի կողմից՝ որպես դասընթացի կիսամյակային ամփոփիչ միջոցառում։ Խաղին մասնակցել են մեկամյա դասընթացներում ներգրավված ազատազրկված անձինք։