Օպերատիվ
«Արմավիր» ՔԿՀ-ում բացահայտվել է թմրամիջոցների ներթափանցման հերթական փորձը․ կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր կասկածելի զանգվածներ
հունվարի 23, 2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու կալանավորված անձ Կ․Հ․-ին թմրամիջոց փոխանցել կարճատև տեսակցության ժամանակ։
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 22-ին կարճատև տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․Հ․-ին և վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել կասկածելի փաթեթներ։
Փաթեթներում առկա են եղել դեղնականաչավուն, բուսական զանգվածներով լցված 2 ներարկիչ, 2 սպիտակ դեղահաբ, ինչպես նաև՝ թմրամիջոցների նմանվող շագանակագույն և դարչնագույն զանգվածներ։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։