Օպերատիվ

«Արմավիր» ՔԿՀ-ում հեռուստացույցի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

նոյեմբերի 18, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը։ Ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս և 2 բաժանորդային քարտ։

Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200000 ՀՀ դրամ տուգանքի չափով։