Կրթական
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ազատազրկված անձ Մարատ Սարգսյանն իրականացնում է շախմատի դասընթաց այլ ազատազրկված անձանց համար
ապրիլի 17, 2025
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվում է շախմատի դասընթաց, որն ընթանալու է մեկ տարի։ Ծրագիրն իրականացվում է հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ և դատապարտյալների ինքնագործ միավորման անդամ Մարատ Սարգսյանի նախաձեռնությամբ, որը և վարում է դասընթացը։
Մարատ Սարգսյանը, մասնակցելով Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին, ստացել էր իրավունք դասավանդելու «Շախմատ» առարկան։
Դասընթացի ավարտին մասնակից ազատազրկված անձանց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կշնորհվեն մասնակցության վկայականներ։