Օպերատիվ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խցից հայտնաբերել են գոտի-դանակ

ապրիլի 11, 2023

Սույն թվականի ապրիլի 10-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողերը իրականացրել են խուզարկություն խցերից մեկում: 

Խուզարկության արդյունքում ընդհանուր օգտագործման պահարանից հայտնաբերվել է գործարանային արտադրության դանակ-գոտի, որը, ըստ նշված խցում պահվող կալանավորված անձ Վ. Ս.-ի բանավոր հայտարարության, պատկանում է իրեն: