Մշակութային
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք յուրովի նշել են Գաբրիել Սունդուկյանի ծննդյան հոբելյանը
փետրվարի 06, 2025
Այս տարի նշվում է հայ մեծանուն դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան 200-ամյակը։ Հայ թատերագրության նշանավոր գործչի հոբելյանի առթիվ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման նախաձեռնությամբ և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ կազմակերպվել էր միջոցառում։
Ինքնագործ միավորման նախագահ Մուշեղ Մխիթարյանը և միավորման անդամ Վիտալիոս Խիոնիդիսն ազատազրկված անձանց ներկայացրել են Գաբրիել Սունդուկյանի կյանքը, հասարակական գործունեությունն ու ստեղծագործական ուղին, խոսել նրա պիեսներում արտացոլված սուր խնդիրների, ժամանակի հրամայականների մասին։