Մշակութային

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների վերասոցիալականացման նպատակով տեղի են ունեցել մշակութային միջոցառումներ

մարտի 21, 2023

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի   վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի  պետ Հասմիկ Հովակիմյանի և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արտաշես Մակարյանի նախաձեռնությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագրում ընդգրկված  դատապարտյալների համար կազմակերպվել էր «Տյառնընդառաջ» թեմայով գիտահանրամատչելի, մշակութային միջոցառում։ 

Միջոցառման բանախոս Արտաշես Մակարյանը մասնակիցներին ներկայացրել է «Տյառնընդառաջ» անվան ծագումնաբանությունը և նշանակությունը։ Ա․Մակարյանը պատմել է տոնի խորհրդի, արմատների, խորհրդանիշների, ինչպես նաև Հայաստանի տարածքում Տյառնընդառաջը նշելու ազգային ավանդույթների մասին։

Միջոցառման ավարտին թեմայի վերաբերյալ  դատապարտյալների հետ տեղի է ունեցել ակտիվ քննարկում`հարց ու պատասխանի ձևաչափով։

Նույն օրը Կենտրոնի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի շրջանակներում «Հայոց լեզու և գրականություն» առարկան դասավանդող ուսուցչուհի Լուսինե Թովմասյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում գրող, նկարիչ, իրանագետ Միհրդատ Հախվերդյանի հետ։

Միջոցառման ընթացքում Մ․ Հախվերդյանը մասնակից դատապարտյալներին ներկայացրել է հայ-իրանական մշակույթի նմանությունը՝ սկսած Ք․Ա․ առաջին հազարամյակից։  

Միջոցառման ավարտին բանաստեղծն ասմունքել է իր ստեղծագործություններից։