«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախաձեռնվել է «Թատրոնը և մենք» դասախոսությունների շարքը
սեպտեմբերի 04, 2024
Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման նախաձեռնությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության ու հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ մեկնարկել է «Թատրոնը և մենք» դասախոսությունների շարքը։
Դասախոսությունները վարելու է մշակութային ինքնագործ միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանը։ Տասը մասից բաղկացած դասախոսությունների ընթացքում միավորման անդամ դատապարտյալները ձեռք կբերեն տեսական և գործնական հմտություններ թատերական արվեստի մասին, կսովորեն դերասանի վարպետություն և բեմական խոսք։ Նրանց կներկայացվի համաշխարհային և հայ թատրոնի պատմությունը։
Ավարտին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կողմից դատապարտյալներին կշնորհվեն մասնակցության հավաստագրեր։