Պաշտոնական

Արտակարգ և լիազոր դեսպանն այցելեց քրեակատարողական հիմնարկ

հոկտեմբերի 25, 2018

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և հյուպատոս Մոխթար Շահ Հոսեյնին:

Հյուրերին ընդունեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին իրանցի դատապարտյալների հանձնմանը (էքստրադիցիային), դատապարտյալների բուժօգնությանը, սննդակարգին առնչվող և բազմաթիվ այլ հարցեր:

Դեսպանն ու հյուպատոսը հանդիպեցին նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող իրանցի դատապարտյալների հետ, ծանոթացան նրանց պահման պայմաններին, լսեցին նրանց հուզող հարցերը:

Այցելության ավարտին դեսպանն իր խորին շնորհակալությունը հայտնեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետին և վարչակազմին ջերմ ընդունելության և իրենց հայրենակից դատապարտյալներին վերաբերող հարցերի բազմակողմանի քննարկման համար: