Պաշտոնական

Արտյոմ Մխոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն

դեկտեմբերի 05, 2018

Դեկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Իգոր Գրիգորյանի հրավերով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պատվիրակությունը, ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ, մեկնել է Արցախի Հանրապետություն:

Աշխատանքային այցի շրջանակներում քննարկվելու են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Արցախի Հանրապետության ոստիկանության միջև հետագա համագործակցության ձևաչափերը, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող և խնդրահարույց ոլորտներին առնչվող բազմաթիվ այլ հարցեր: