Բազկամարտի առաջնություն «Վանաձոր» ՔԿՀ-ում
մայիսի 03, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից մայիսի 3-ին դատապարտյալների շրջանում մեկուկես ամիս տևած մարզումների ընթացքում առավել աչքի ընկած թվով 10 դատապարտյալների միջև իրականացվել է մարզական միջոցառում՝ բազկամարտի առաջնություն: Իրականացված առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերն զբաղեցրած Հ․ Չախալյանը, Ար․ Թեմուրյանը և Ռ․ Սահակյանը հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արծրուն Պետրոսյանի կողմից պարգևատրվել են պատվոգրերով: Ա. Պետրոսյանը շնորհավորել է հաղթողներին՝ իր խոսքում կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող նմանատիպ միջոցառումների իրականացումը: