Բազկամարտի առաջնություն՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում
օգոստոսի 07, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից դատապարտյալների շրջանում իրականացվել է մարզական միջոցառում՝ բազկամարտի առաջնություն: Մինչ միջոցառումը՝ դատապարտյալները մեկ ամիս մարզվել են, ընտրվել և մասնակցել են մարզական առավել պատրաստավածություն ունեցողները՝ շուրջ 10 հոգի։ Իրականացված առաջնության 1-ին երեք մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Սամվել Սուքիասյանը, Դավիթ Դավթյանը և Արսեն Մելքոնյանը:
Միջոցառման ավարտին սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Վ. Ղազարյանը մասնակից դատապարտյալներին ողջունել է միջոցառմանը մասնակցելու կապակցությամբ՝ իր խոսքում կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը և վերջիններիս վերասոցիալականացմանը նպաստող, տարբեր ձևաչափերի մրջոցառումների իրականացումը: