Կրթական

Բաց դաս «Աբովյան» ՔԿՀ-ում

մայիսի 31, 2022

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ը համատեղ 12-րդ դասարանում անցկացրել են բաց դաս-քննարկում՝ «Երջանկությունն իմ պատկերացմամբ» թեմայով: 

Քննարկվել են անձնական և անանձնական երջանկության, հայրենասիրության գաղափարները: Խոսվել է սեփական անձի կայացման, ունեցած ձեռքբերումները կարևորելու, դրանք ի շահ հանրության և սեփական անձին ծառայեցնելու մասին: