Պաշտոնական

«Բուկինիստ» գրախանութը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել է մոտիվացիոն և պատմական գրքեր

ապրիլի 15, 2025

Հայաստանում մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը, որն անցկացվում է 2002 թվականից։ Հանրապետության ողջ տարածքում, ավանդույթի համաձայն, պետական, համայնքային գրադարանների և այլ հաստատությունների կողմից կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են հասարակության մեջ սերմանելու սերը դեպի ընթերցանություն, ամրապնդելու գրքի և գիտելիքի դերը, նորովի բացահայտելու մեծանուն գործիչների կյանքն ու ստեղծագործությունները, երևան հանելու և ընթերցող հանրությանը ներկայացնելու գրականության նոր անունները։

Գրադարանային շաբաթվա միջոցառումներից անմասն չեն մնացել նաև ազատազրկված անձինք։ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի նախաձեռնությամբ հիմնարկի գրադարանը համալրվել է ևս 20 մոտիվացիոն և պատմական գրքերով, որոնք նվիրել է «Բուկինիստ» գրախանութների ցանցը։