Կրթական

«Բռնության սոցիալական հիմքերը և դրսևորումները» թեմայով դասընթաց՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում

հոկտեմբերի 31, 2025

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում անցկացրել է դասընթաց՝ «Բռնության սոցիալական հիմքերը և դրսևորումները» թեմայով։

Հանդիպման ընթացքում Զարուհի Հովհաննիսյանը պատասխանել է ազատազրկված անձանց հետաքրքրող հարցերին՝ անդրադառնալով նաև բռնության առաջացման պատճառներին, ազդեցությանը հասարակության և անհատի վրա, դրա կանխարգելման հնարավոր ուղիներին։