Մշակութային
«Գարեգին Նժդեհ․ պատմություն և իրականություն»․ բանախոսություն՝ քրեակատարողական հիմնարկներում
մարտի 18, 2026
Հայաստանի պատմության թանգարանի Սիսիանի մասնաճյուղի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը «Գորիս» քրեակատարողական հիմնարկում հանդես է եկել բանախոսությամբ։
«Գարեգին Նժդեհ․ պատմություն և իրականություն» խորագիրը կրող բանախոսությանն առցանց եղանակով հետևել են նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք։
Բանախոսության ընթացքում ներկայացվել են Գարեգին Նժդեհի կյանքի և գործունեության հիմնական փուլերը։ Հասմիկ Գրիգորյանն անդրադարձել է նաև Նժդեհի գաղափարախոսության կարևոր դրույթներին։