Պաշտոնական

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

հուլիսի 01, 2025

ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Քրեակատարողական համակարգ բարեփոխումներ և մարտահրավերներ»

19 հոկտեմբերի 2025 թ

ք Երևան

Սիրով հրավիրում ենք մասնակցելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության 106-ամյակին նվիրված գիտաժողովին, որը կկայանա 2025 թվականի հոկտեմբերի 19-ին Երևանում։

Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, ոլորտային մասնագետներ, իրավաբաններ, ՔԿՀ համակարգի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և ուսանողներ։

Գիտաժողովի ներկայացվող զեկույցների թեմաները պետք է լինեն քրեակատարողական համակարգի, վերաբերելի միջազգային չափորոշիչների և բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։

Քրեակատարողական ծառայությունը պատրաստակամ է աջակցել քրեակատարողական հիմնարկներում հետազոտական աշխատանքների կազմակերպման հարցում։

Ընտրված զեկույցները կընդգրկվեն գիտաժողովի ծրագրում, իսկ լավագույնները կտպագրվեն «Արդարադատություն» գիտական հանդեսի՝ քրեակատարողական ծառայության 106-ամյակին նվիրված հատուկ համարում։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 15-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել  info@penitentiary.am էլ հասցեին։

Զեկույցների ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի սեպտեմբերի 20-ը։

Գիտաժողովի նպատակն է նպաստել քրեակատարողական պրակտիկայի գիտահենության մակարդակի բարձրացմանը, գիտության և պրակտիկայի միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև համակարգում իրականացվող ծավալուն բարեփոխումների շրջանակում՝ հիմնախնդիրների վերհանման և մարտահրավերների գիտականորեն հիմնավորված լուծումների մշակմանն ու ներդրմանը։

Գիտաժողովի լեզուն հայերենն է։ Գիտական հոդվածների ներկայացման տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ ստորև։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել Ծառայության հետ հետևյալ կապի միջոցներով

Հեռ՝ 060370060

Էլ փոստ՝ info@penitentiary.am
 

ՀՈԴՎԱԾԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1)
Հոդվածի ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 8 էջը (ներառյալ` գրականության ցանկը, ամփոփագրերը, հիմնաբառերը, հեղինակի/համահեղինակների մասին տեղեկությունները, նկարները, գծապատկերները և այլն):
2) Վերնագիրը տպագրել երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, մեծատառերով, կողմնորոշումը՝ կենտրոն, տառատեսակը՝ մգեցված, և չպետք է գերազանցի 8 բառ:
3) Ներքևում՝ հեղինակի անունը, ազգանունը, պաշտոնը, կազմակերպության անվանումը, գիտական աստիճանը և կոչումը:
4) Էջի չափը՝ A4 (21.0×29.7սմ):
5) Տառատեսակը՝ Times Armenian:
6)
Տառաչափը՝ 12:
7)
Միջտողային հեռավորությունը՝ 1 (Single):
8) Սահմանները՝ բոլոր կողմերից 1 սմ:
9) Էջադրումը՝
ա. Էջի ներքևում (footer),
բ. Կողմնորոշումը՝ կենտրոն:
10) Բնագրին հաջորդում է գրականության ցանկը: Հոդվածի վերջում՝ «Գրականություն» բաժնում, նույն հաջորդականությամբ բերվում է գրականության ցանկը՝ 10 տառաչափով, բնագրի լեզվով: Հաջորդաբար նշվում են կարգային համարը՝ (առանց քառակուսի փակագծերի), հեղինակների ազգանուններն ու անվանատառերը՝ մգեցված (Bold) և շեղ (Italic), հրատարակության վերնագիրը, հրատարակչության անունը, վայրը (քաղաքը), թվականը, նաև էջ(եր)ը, եթե հղված աղբյուրը միայն մեկ անգամ է օգտագործվում ամբողջ հոդվածում: Պարբերական հրատարակությունների համար հեղինակի անվան և ազգանվան ու աշխատանքի վերնագրին հաջորդում են պարբերականի անվանումն առանց չակերտների, հրատարակման թվականը, հատորի և/կամ թողարկման համարները, վայրը, հերթական համարը և էջ(եր)ը: Էլեկտրոնային աղբյուրների դեպքում նշվում են հեղինակների ազգանուններն ու անվանատառերը, աշխատանքի վերնագիրը, կայքի հասցեն ամբողջությամբ (link-ը), հրապարակման (եթե հայտնի է) և վերջին այցելության ամսաթիվը, ամիսը, տարին:
11) Հեղինակային «Ամփոփագիրը» և «Հիմնաբառերը» ներկայացվում են գրականության ցանկից հետո՝ երեք լեզվով (հայերեն, ռուսերեն և անգլերեն)՝ 500 նիշից ոչ ավելի (ներառյալ բացակները), 5-6 տող:
12) Ամփոփագրերին հաջորդում են տեղեկությունները հեղինակի մասին: