Գիրք նվիրելու գեղեցիկ ավանդույթը՝ Քրեակատարողական ծառայությունում
փետրվարի 19, 2026
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելու գեղեցիկ նախաձեռնությանը միանալով՝ քրեակատարողական համակարգի աշխատակիցներն իրենց ներդրումն են ունեցել գրքի և ընթերցանության արժեքների տարածման գործում։
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել էին հատուկ արկղեր՝ աշխատակիցների կողմից նվիրաբերված գրքերի համար։
Նվիրաբերված գրքերով համալրվելու են քրեակատարողական հիմնարկների գրադարանները՝ հնարավորություն ընձեռելով ազատազրկված անձանց՝ օգտվելու բազմաբովանդակ գրականությունից, զարգացնելու իրենց գիտելիքներն ու ընթերցանության միջոցով արդյունավետ և իմաստալից կազմակերպելու ազատ ժամանակը։
Աշխատակիցների ակտիվ մասնակցությունը վկայում է մշակութային արժեքների պահպանման և տարածման հանդեպ ունեցած պատասխանատվության մասին և ընդգծում գրքի, գիտելիքի ու ընթերցանության կարևոր դերը հասարակության մեջ։