«Գորիս», «Աբովյան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել են սպորտային միջոցառումներ
հուլիսի 04, 2023
Դատապարտյալների վերասոցիալականացմանն օժանդակելու և նպաստելու համար ազատության մեջ նրանց ինտեգրմանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են կազմակերպվել տարբեր բնույթի միջոցառումներ։
ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ ազատազրկված անձանց շրջանում անցկացվել է հերթական մարզական միջոցառումը` շաշկու ներհիմնարկային մրցաշար, որին մասնակցել է 27 դատապարտյալ։ Առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են դատապարտյալներ Առուստամյան Էրիկը, Տիգրանյան Վահագնը և Ոսկանյան Տիգրանը։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում շաշկու ներհիմնարկային մրցաշար է անցկացվել կալանավորված անձանց և դատապարտյալների միջև։
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ անցկացվել է շախմատի մրցաշար, որին մասնակցել է 10 դատապարտյալ։ Արդյունքում առաջին մրցանակային տեղը զբաղեցրել է դատապարտյալ Հայկ Թորոսյանը, երկրորդը՝ Սուրեն Գաբրիելյանը, իսկ երրորդ մրցանակային տեը զբաղեցրել է դատապարտյալ Արմեն Չոպուրյանը:
Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Խալապյանի կողմից հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների կողմից մշտապես իրականացվում են անհրաժեշտ բնույթի և ծավալի աշխատանքներ դատապարտյալների ազատ ժամանակի արդյունավետ անցկացման համար։ ՍՀԻԱ բաժինների կողմից դատապարտյալների օգտակար զբաղվածությանն ուղղված նախաձեռնությունների զարգացման և իրականացման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։