Օպերատիվ

«Գորիս» ՔԿՀ-ի ծառայողները սառնարանից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր

սեպտեմբերի 30, 2022

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալի համար որպես հանձնուք բերված սառնարանը: 

Զննության արդյունքում սառնարանի ստորին հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 18 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 21-ական լիցքավորիչ և մարտկոց, 12 USB լար, 8 ականջակալ, 6 բաժանորդային քարտ: