Մշակութային
«Գորիս» ՔԿՀ-ում Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրենը ներկայացրել է գրողի կյանքի և գործունեության նշանավոր դրվագները
հունիսի 24, 2024
Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը և նրանց ազատ ժամանակը առավել արդյունավետ անցկացնելուն ուղղված ծրագրերի շրջանակում ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել է գրական միջոցառում՝ նվիրված հայ մեծանուն գրող Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին։
Միջոցառմանը հրավիրվել է Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը, որը ներկայացրել է գրողի կենսագրությունը, գրական գործունեությունը։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև գրողի և նրա ապրած ժամանակի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ։
Ներկա է եղել շուրջ 2 տասնյակ դատապարտյալ։