Պաշտոնական
Դասախոսություն-քննարկում քրեակատարողական ծառայությունում
մայիսի 19, 2015
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի միջնորդությամբ մայիսի 19-ին քրեակատարողական վարչության նիստերի դահլիճում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ բռնությունների կանխարգելման վարչության բժիշկ Լաուրա Գասպարյանը քրեակատարողական ծառայողների համար դասախոսություն կարդաց խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին:
Հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: