Պաշտոնական
Դասընթաց՝ Աղվերանում
մայիսի 04, 2015
«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպությունը մայիսի 3-6-ը Աղվերան քաղաքում անց է կացնում «Խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի բժշկաիրավական արդյունավետ փաստաթղթավորում՝ Ստամբուլյան արձանագրության հիման վրա» թեմայով դասընթաց:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից դասընթացին մասնակցում են բժշկական սպասարկման բաժնի պետ Ա. Հովհաննիսյանը, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ռ. Ալավերդյանը և իրավաբանական բաժնի պետի տեղակալ Տ. Սահակյանը: