«Դատապարտյալների կարիքների գնահատման» թեմայով քննարկում քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների համար
հուլիսի 19, 2021
2021 թվականի հուլիսի 19-ին Պրոբացիայի ծառայությունում կայացել է ևս մեկ վերապատրաստման դասընթաց քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների համատեղ համագործակցության վերաբերյալ: Վերապատրաստման դասընթացը վերաբերել է «Դատապարտյալների կարիքների գնահատման» թեմային, այն վարել են Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետ Անուշ Ղազարյանը և Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը:
Դասընթացի ժամանակ ներկայացվել են դատապարտյալների նկատմամբ իրականացվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, ինչպես նաև ընդհանուր տեղեկություններ են փոխանցվել կատարվող միջոցառումների և ծրագրերի մասին: Վերհանվել են դատապարտյալների հետ գործնականում տարվող աշխատանքների արդյունքում առաջացած խնդիրները, ներկայացվել են առաջարկություններ վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ և իրականացվել փորձի փոխանակում սոցիալ-հոգեբանական աշխատանքների կատարման վերաբերյալ:
Դասընթացը կրկին իրականացվել է հիբրիդ՝ լսարանային և առցանց եղանակով, որին ներկա են եղել Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայության աշխատակիցները, իսկ առցանց եղանակով իրենց մասնակցությունն են ապահովել Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի ծառայողները և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները: