Հոգևոր
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կատարվել է յուղօրհնեքի և տնօրհնեքի արարողություն
ապրիլի 13, 2023
Այսօր` ապրիլի 13-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվել է յուղի օրհնության կարգ և հարության ավետիսը փոխանցող տնօրհներք:
Արարողությանը ներկա են եղել քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և ազատազրկված անձինք։ Միջոցառումը մեկնարկել է տերունական աղոթքով և օրվա այն խորհրդով, թե որքան կարևոր է տնօրհնեքը ընտանիքի խաղաղության, սիրո և համերաշխության համար։ Ծիսակատարության ավարտին օրհնված կարագը բաժանվել է ներկաներին։