Օպերատիվ
Դատարանից վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են անհայտ ծագման դեղահաբեր
սեպտեմբերի 19, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում, ըստ սահմանված կարգի՝ ամբողջական խուզարկության են ենթարկել դատարանից վերադարձված կալանավորված անձ Գ. Ս.-ին: Վերջինիս կիսավարտիքի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են անհայտ ծագման 2 ամբողջական դեղահաբ և դեղահաբի՝ տարբեր գույնի ու ձևի կտորներ:
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: