Օպերատիվ

Դարչնագույն զանգված հանձնուքի մեջ

հոկտեմբերի 31, 2014

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Գյումրի քաղաքի բնակիչ, 1945թ. ծնված Մ. Բ.-ի կողմից դատապարտյալ Վ. Կ.-ի անվամբ բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 6,02 գրամ դարչնագույն բուսական զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: