Օպերատիվ

Դուստրը փորձել է բջջային հեռախոս փոխանցել ազատազրկված հորը

հունվարի 30, 2024

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 30-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Վ․Մ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած դստերը։

Խուզարկությամբ վերջինիս կոշիկի միջատակից հայտնաբերվել է բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։

Դեպքի առթիվ նախաձեռնվել են համապատասխան միջոցառումներ։