Կրթական
Եռօրյա դասընթաց՝ «Աբովյան» ՔԿՀ-ում
հուլիսի 07, 2022
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 4-ին, 6-ին և 7-ին «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության կողմից անցկացվել է եռօրյա դասընթաց:
Դասընթացի նպատակն է եղել բարձրացնել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի, դրա փոխանցման ուղիների, բուժման վերաբերյալ, նպաստել ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը, ինչպես նաև բարձրացնել դատապարտյալների շրջանում այդ խնդրի վերաբերյալ իրավագիտակցությունը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն ու ապահովել առանց խտրականության ապրելու նրանց իրավունքը: