Մշակութային

Երեխաների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում

հունիսի 01, 2021

Հունիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ անչափահաս կալանավորված անձանց, ազատազրկված կանանց և վերջիններիս երեխաների համար կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

Մասնակիցները ներկայացրել են մայրության պաշտպանությանը, ծնողական պարտականություններին, երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքին, երեխայի իրավունքներին վերաբերող թեմաներ, պատրաստվել են նաև օրը խորհրդանշող բացիկներ՝ գեղեցիկ բարեմաղթանքներով։ 

Միջոցառման ավարտին հիմնարկի վարչակազմի, «Արտ-Լանչ» ապրանքանիշը ներկայացնող ընկերության, ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «ՀՈՓ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ ներկաների համար կազմակերպվել է տոնական հյուրասիրություն, բաժանվել են նվերներ։