«Երևան-Կենտրոն» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են կրթական միջոցառումներ
մարտի 20, 2025
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից ազատազրկված անձանց շրջանում կազմակերպվել է բազմագիտակության հերթական երկփուլ մրցույթը։
Նման միջոցառումները հնարավորություն են տալիս ազատազրկված անձանց ստուգել իրենց գիտելիքները, զարգացնել վերլուծական հմտություններն ու մտածողությունը։
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացվել է դատապարտյալների կարիքների գնահատում։ Մասնակից դատապարտյալները ներկայացրել են իրենց ունեցած հմտությունները, ինչպես նաև այն մասնագիտությունները, որոնք ցանկանում են ձեռք բերել։
Գնահատման արդյունքում 2025 թվականի ընթացքում հիմնարկում ձևավորվելու է «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ուսումնական ծրագրի արդյունավետ մոդուլ: