Թանգարանային օր՝ քրեակատարողական հիմնարկներում․ միաժամանակյա առցանց բանախոսություն Հայաստանի պատմության թանգարանի կողմից
մայիսի 29, 2025
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր միաժամանակյա առցանց բանախոսություն՝ «Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը․ դեմքեր, որոնք կերտել են պատմությունը» խորագրով։
Առցանց բանախոսությունն անցկացրել է Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը, որը «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր», «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց ներկայացրել է Առաջին Հանրապետության ստեղծման դարակազմիկ իրադարձությունները՝ պատմական փաստաթղթերով, շրջադարձային պահերով, ժամանակի ականավոր քաղաքական գործիչների պետականամետ գաղափարներով ու քայլերով։
Բանախոսությունը մեծ հետաքրքրությամբ է ընդունվել ազատազրկված անձանց կողմից՝ առաջ բերելով բուռն քննարկումներ և նորանոր հարցեր։