Մշակութային

Թանգարանային օր 9 քրեակատարողական հիմնարկներում․ առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

դեկտեմբերի 23, 2024

ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էր միաժամանակյա առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։

Թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, աշխատակիցներ Սեյրանուհի Գեղամյանը և Քրիստինա Աբրահամյանն ազատազրկված անձանց համար բացահայտել են հայ ականավոր բանաստեղծուհու կյանքը նրա անձնական իրերի, աշխատանքային գործիքների, հուշանվերների միջոցով։ 

Օրը ստացվել է հագեցած և բովանդակալից, թանգարանի անձնակազմը պատասխանել է ազատազրկված անձանց հետաքրքրող բոլոր հարցերին։