Օպերատիվ

«Թթու թմրանյութ»

մայիսի 18, 2015

Մայիսի 15-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Կ. Ա.-ի համար քաղաքացի Վ. Հ.-ի կողմից բերված հանձնուքում պահածոյացված թթու վարունգի միջից հայտնաբերել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2,268 գրամ քաշով կանաչավուն չոր զանգված:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: