Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է
սեպտեմբերի 27, 2014
Սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալ Ա. Տ.-ին տեսակցության եկած մոր՝ Վ. Տ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել և առգրավել են 14 հատ «Սուբոտեքս» տեսակի դեղահաբ և 8 գրամ կանաչավուն զանգված:
Հայտնաբերված զանգվածն ուղղարկվել է դատաքիմիական փորձաքննության, կատարվում է հետաքննություն:
* * *
Նույն օրը, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձ Մ. Հ.-ին այցելության եկած կնոջ՝ Ա. Ն.-ի անձնական զննությամբ` կոշիկների միջից հայտնաբերել և առգրավել են երկու բջջային հեռախոս, որոնցից մեկում առկա էր 1,5 գրամ կանաչավուն զանգված:
Հայտնաբերված զանգվածն ուղղարկվել է դատաքիմիական փորձաքննության, կատարվում է հետաքննություն: