Պաշտոնական

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում

հոկտեմբերի 25, 2017

Հոկտեմբերի 24-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված  Ա. Ն.-ին տեսակցության եկած մոր մոտից հայտնաբերել են նշագրիչներ, որոնց միջից  հայտնաբերել և առգրավվել են 0,8 գրամ սպիտակ փոշենման զանգված և 18 հատ «B8» գրառմամբ դեղահաբեր` 7,2 գրամ ընդհանուր քաշով:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: