Օպերատիվ

Թմրանյութ կոշիկի միջից

մայիսի 12, 2016

Մայիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դատապարտյալ Մ. Պ.-ին տեսակցության եկած Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Մ.-ի մոտից անձնական խուզարկությամբ վերջինիս աջ կոշիկի կրունկի միջից հայտնաբերել և առգրավել են փաթեթ, որի մեջ առկա էր 23,3 գրամ ընդհանուր քաշով բուսական, մանրացված, չորացված զանգված և 0,8 գրամ քաշով շագանակագույն մածուցիկ զանգված:

        Հայտաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: