Իրազեկման սեմինար՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում
մայիսի 05, 2022
Այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել «Խոշտանգման և անմարդկային, դաժան վերաբերմունքի հասկացության իրավական վերլուծությունը», «Խոշտանգման և անմարդկային, դաժան վերաբերմունքի սոցիալական, հոգեբանական և բժշկական հետևանքներն ու սոցիալական աշխատանքի, հոգեբանական ու բժշկական աջակցության առանձնահատկությունները», «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի կողմից տրամադրվող ծառայությունների նկարագիրն ու հնարավոր համագործակցության եղանակները» թեմաներով սեմինար, որին առցանց և առկա ձևաչափով մասնակցում էին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, ինչպես նաև անվտանգության ապահովման բաժինների աշխատակիցները:
Վերջիններիս իրազեկման բարձրացմանն ուղղված սեմինարն անցկացվել է «Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի» մասնագետների կողմից և նպատակ ունի նպաստելու ակտիվ համագործակցության ու ընդհանուր դեպքերի շուրջ համակարգված աշխատանքների հաստատմանն ու ամրապնդմանը: