Պաշտոնական
Իրազեկում
օգոստոսի 23, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաստիքային միավորներն այսուհետ առավել արդյունավետ և արագ համալրելու նպատակով Ծառայության պաշտոնական կայքի (www.penitentiary.am) տեսանելի հատվածում ավելացվել է «ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ» բաժինը, որտեղ մատչելի և ընդլայնված ներկայացված են Ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում առկա թափուր պաշտոնները, դրանց վարձատրության չափերը և պաշտոնի գործառույթներից բխող այլ տեղեկություններ:
Բոլոր հետաքրքրված անձանց հրավիրում ենք մասնակցելու հայտարարված մրցույթներին:
Թափուր հաստիքների ամբողջական ցանկը՝ այս հղմամբ