Պաշտոնական

Իրավաստեղծ գործունեություն

հունվարի 22, 2018

Ծառայության նախաձեռնությամբ 2017թ-ի ընթացքում կյանքի կոչված իրավաստեղծ գործունեությունից իրենց նշանակությամբ առանձնանում են արդեն իսկ ընդունված 2 իրավական ակտեր, ինչպիսիք են՝

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքը (2017թ. ՀՕ-49-Ն), որոնց արդյունքում ՔԿ հիմնարկներին տրվել են օրենսգրքի 186-րդ հոդվածով (արգելված առարկաների հանձնումը ՔԿ հիմնարկներում պահվող անձանց) նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, իսկ ՔԿ հիմնարկի պետերին՝ վարչական տույժեր նշանակելու լիազորություններ:

Արդյունքում՝ 2017 թվականի ընթացքում արձանագրված վարչական իրավախախտումների 52 դեպքերով նշանակված վարչական տույժերով պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1 մլն. ՀՀ դրամ, իսկ տուգանքը վճարելուց խուսափողների վերաբերյալ համապատասխան նյութերն ուղարկվել են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն՝ գանձումների հարկադիր կատարումն ապահովելու նպատակով:

ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի 1543-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը (14.12.2017 թվականի թիվ 1599-Ն որոշում), որով հնարավորություն է ստեղծվել օտարերկրյա կալանավորված անձանց և դատապարտյալների համար ՀՀ սահմաններից դուրս գտնվող և տեսակցության հնարավորություն չունեցող հարազատների հետ շփումները կազմակերպել տեսազանգի օգնությամբ:

Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018թ. նոյեմբերի 1-ից: