Օպերատիվ

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթը

հունվարի 16, 2023

Հունվարի 16-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրականացնելով ստացված օպերատիվ տվյալները, հիմնարկի հիմնական պատի և բնակելի մասնաշենքի միջնամասից տեղազննությամբ հայտնաբերել են նարնջագույն ցանցով փաթաթված կասկածելի փաթեթ։

Փաթեթում առկա են եղել մետաղական մանեկ և 3 առանձին փաթեթներ՝ լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, չոր, մանրացված, ընդհանուրը 24․5 գրամ քաշով բուսական զանգվածներով։