Պաշտոնական

Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների

դեկտեմբերի 29, 2016

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների  համար հանձնուքները կընդունվեն մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը` ժամը 10:00-17:00:

Սուրբ Ծննդյան օրերի կապակցությամբ հանձնուքները կընդունվեն նաև 2017 թվականի հունվարի 5-ին` ժամը 10:00-17:00-ն, ինչպես նաև հունվարի 6-ին` ժամը 10:00-14:00-ն: