Պաշտոնական

Ի գիտություն կալանավորված անձանց և դատապարտյալների հարազատների

դեկտեմբերի 29, 2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև 2020 թվականի վերջին աշխատանքային օրը՝ դեկտեմբերի 30-ը ներառյալ։

Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հանձնուքները կընդունվեն նաև 2021 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 11։00-ից մինչև 17։00-ն։