Պաշտոնական
Ի հակադարձումն փաստաբան Զարուհի Փոստանջյանի մեղադրանքներին
դեկտեմբերի 04, 2025
Ի հակադարձումն փաստաբան Զարուհի Փոստանջյանի մեղադրանքներին և ի գիտություն այլ անձանց՝ տեղեկացնում ենք, որ «Արմավիր» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներում Զարուհի Փոստանջյանի կողմից վկայակոչված համապատասխան հատվածները տեսագրվում են (որոնցով փաստվում է Զ.Փոստանջյանի կողմից ներկայացվածի՝ իրականության հետ աղերս չունենալու հանգամանքը), և անհրաժեշտության դեպքում տեսագրությունները կարող են տրամադրվել լիազոր անձանց:
Հետևաբար մեկ անգամ ևս հորդորում ենք փաստաբաններին և այլ անձանց համապատասխան պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ արգելված իրեր անցկացնելու ցանկացած փորձից, ինչպես նաև՝ պաշտոնատար անձի կամ կազմակերպության պատիվը և արժանապատվությունը զրպարտության միջոցով արատավորելու գործելաոճից: